-
05.10.2023|
13:20
Կարող ա՞ ձեզ թվում ա, թե պատմության մեջ ուրիշ երկրներում էլ են դավաճանության դեպքեր եղել։ Եթե ձեզ նման բան ա թվում՝ ուրեմն դուք մխիթարություն եք փնտրում ու ձեզ ուզում եք համոզել, որ դա բնական բան ա, և ուրիշ տեղերում էլ ա եղել կամ լինում։
-
-
03.10.2023|
21:33
Այսօր այցելել եմ Մասիսի համայնքապետարան, ընկերոջս՝ Դավիթ Համբարձումյանին տեսնելու համար: Իրավիճակը դժվար է նկարագրել: Հազարավոր անտուն արցախահայեր, ովքեր իրենց ընտանիքների համար ապաստան գտնելու վերջին հույս տեսնում են Դավիթին: Մարդկանց համար կան վրաններ, որտեղ կազմակերպվում է նրանց սնունդ տրամադրելը: Համայնքի բոլոր երևելի մարդիկ, համայնքապետարանի բոլոր աշխատակիցները զբաղված են միմիայն արցախահայերին ապաստարան գտնելով ու տրամադրելով:
-
02.10.2023|
18:28
Պահել եմ սքրինշոթներ, որոնցում սեպտեմբերի 20-23-ին հանրահավաքի գնացածները, հարթակում կանգնածները և փողոց փակողները գրում են, որ կապիտուլյանտն իրենցից սարսափած ա ու հեսա-հեսա սամալյոտը խոդի ա տալիս, որ թռնի...
-
01.10.2023|
13:02
12-րդ դասարանում Գուրգեն Մահարի ենք անցնում:
Վանի մասին է մի առանձնակի սիրով պատմում, ոնց որ աչքերդ փակես, Մահարու տողերով ճանապարհ ընկնես ու իր հետ իր մանկության ճանապարհներով հասնես իրենց տուն:
-
30.09.2023|
17:08
Մայրս եկավ, հոգնած էր, բայց ուղեղը պարզ է ու հստակ, ինչպես աշնան առավոտները։
Ստեփանակերտում չորս օր քնել էր տարբեր տեղեր՝ ասֆալտի վրա, հյուրանոցների աստիճանների, առողջապահության նախարարի լքված կաբինետի հարմար բազմոցին։
-
29.09.2023|
15:28
Ֆրանսիացի լուսանկարիչ Ժիլ Բադերը, ով լուսանկարել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց, ֆեյսբուքյան իր էջում գրել է...
-
28.09.2023|
22:35
Հիմա ամենադժվար բանը զրուցելն է: Խուսափում ենք հարցերից, լսում ենք անարձագանք, բառերը դժվար են տրվում: Ամեն ինչ հստակ է առանց խոսքերի: Բոլորն էլ գիտեն այն, ինչ գիտես դու...
-
27.09.2023|
12:14
Մահաստան դարձար, Երկիր։ Շտկիր ողնաշարդ, մարմնիդ մեջ պտտվող վտանգածին փամփուշտը բժշկման կարիք ունի։ Անհնար է, որ քո փրկության վիրաբույժը չգտնվի։ Այլապես, բարձիթողիությունդ կթունավորի դեռ առողջ մնացած քո բոլոր բջիջները, և փրկության նշտարը քեզ չի էլ օգնի, երբ ուշանաս։
-
26.09.2023|
14:02
Մի առիթով գրել էի' եթե ուզում եք իմանալ ոնց ա ապրել, ոնց ա մտածել մեր ժողովուրդը սրանից 1000 կամ 2000 տարի առաջ՝ նայեք էսօրվա օրերը։ Ինչքան էլ տհաճ լինի երկու բևեռների միջև ճղվելը, մենք նույն վիճակում ենք եղել մեր միքանիհազարամյա պատմության էն շրջաններում, երբ պետականություն ենք ունեցել։ Էսօրվա օրը գզվռտոցը, քֆուր-քյաֆարը, մեկը՝ ինձ համար, գրեթե օրինաչափություն ա։ Օրինակի համար, եթե կարդաք հռոմեացի պատմիչ Տացիտի մեզ տրված բնութագիրը՝ դրանում կհամոզվեք։